Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հասան Ռոհանի. Ղարաբաղյան պատերազմի ավարտը տնտեսական օգուտ կբերի Իրանին

Հասան Ռոհանի. Ղարաբաղյան պատերազմի ավարտը տնտեսական օգուտ կբերի Իրանին
24.12.2020 | 22:56

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի տարաձայնությունների կարգավորումը տնտեսական բարենպաստ ազդեցություն կունենա Իրանում բնակվող մարդկանց համար: Կառավարությունում՝ Ռոհանին հայտարարել է, որ տարաձայնությունների կարգավորումն օգտակար էր որոշակի տնտեսական գործողություններ իրականացնելու համար:

«Առաջինը Խոդաֆերինի ջրամբարի մասին համաձայնագիրն էր, որի շնորհիվ կկարողանանք էլեկտրականություն և ջուր ստանալ: Այդ ջրամբարի օգնությամբ կարող են 120 000 հեկտար տարածք ոռոգել»,- ասել է նա:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ